Ապագայի քաղաք

Անվանումը՝  Ապագայի  քաղաք ենք կառուցում

Նպատակը՝ Սովորողների մոտ ստեղծագործական մտքի, երևակայության զարգացում, ինչպես նաև աշխարհագրական գործոնների և կառուցապատման  աշխատանքների համապատասխանեցում:

Խնդիրները՝ առաջ մղել գաղափարները, որոնց մասին  սովորողները  կարող է երբեք չբարձրաձայնեն:

Մասնակիցներ՝ 7-8-րդ դասարանների սովորողներ

Տևողությունը՝ 1 կամ  2 դասաժամ

Անհրաժեշտ գործիքները՝ թուղթ, գունավոր մատիտներ, կպչուն գունավոր թղթեր, մյուս պարագաների մեջ սովորոներն ազատ են….

Միջավայրը (նշել իրականացման վայրերը)`իրականացվել է և դասասենյակում  և դպրոցի բակում:

Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)՝ սովորողներին բաժանվում են A3 ֆորմատի թղթեր, որոնց վրա հորիզոնականների օգնությամբ նշված են լինում տեղանքի ռելիեֆը: Երեխաներն  իրենց ցանկությամբ ընտրում են  մասնագիտություններ (երկրաբան, օդերևութաբան, լանդշաֆտագետ, ճարտարապետ, բնապահպան և այլն) և սկսում են աշխատել տարածքի վրա:

Աշխատանքի արդյունքների ամփոփում՝ սովորողները ներկայացնում են իրենց աշխատանքը, և պատասխանում հետևյալ հարցերին.

  1. Ի˚նչ կփոխեիք նախապայմանների մեջ:
  2. Ի˚նչն էր բարդ:
  3. Ի˚նչ սովորեցիք այս աշխատանքի ընթացքում:

Կարել Չապեկ

Աքաղաղ

Չի լուսանում: Ես դեռ ազդանշան չեմ տվել:

    Յուրաքանչյուր առակ ունի իր հերոսները, գաղափարը և ենթատեքստը: Ըստ իս, այս առակը այն մարդկանց մասին է, ովքեր գերագնահատում են իրենց դերն ու նշանակությունն այս կյանքում՝ հատկապես գլոբալ երևույթներում: Իսկ դրանց բնական ընթացքը չի կարող փոխել հասարակ մահկանացուն:

Ճնճղուկ

Մեծ բան է՝ սոխա՜կ։ Մենք, ճնճղուկներս, ավելի շատ ենք։

   Այստեղ կարծում եմ խոսքը շատ տարածված մի երևույթի մասին է, երբ որակ կազմող փոքրամասնությունը միշտ հալածվում է անգետ ու մեծամիտ մեծամասնության կողմից: Եվ ցավոք սրտի ոչ միշտ է այդ պայքարն ավարտվում  «որակի» հաղթանակով:

Կոճղ

Ինչո՞ւ չեն ասում «Արժանապատիվ կոճղ»։

  Կոճղը միշտ ստանում է ամենածանր հարվածները, և ունենալով ծանր կորուստներ շարունակում է պայքարել կյանքի համար:

Աղվես

Բոլոր կենդանի արարածները բաժանվում են երեք կարգի՝ թշնամիների, մրցակիցների և որսի։

    Կյանքը հավերժական պայքար է… և այդ պայքարում մարդիկ, ովքեր խորամանկորեն են գործում, աշխարհին նայում են  «աղվեսի աչքերով»: Դասակարգում մարդկանց և սկսում օգտագործել նրանց ինչպես մարիոնետների (եթե իհարկե դա իրենց հաջողվում է):

Աշխատանքի բաժանում

Ես կնայեմ, թե դուք ինչպես եք աշխատում, իսկ դուք կնայեք, թե ես ինչպես եմ ուտում։

   Աշխատանքի բաժանման դասական մոդել է, երբ ղեկավարող փոքրամասնությունը  իշխում, աշխատեցնում է  մեծամասնության ու վայելուն նրանց աշխատանքի արդյունքը:

Միօրիկ

Հարյուրամյա՜ կրիա։ Ինչպե՞ս կարելի է այդպես հրեշավոր կերպով հետամնաց լինել։

   Խոսքը վերաբերվում է թեթևամիտ մարդկանց, որոնք ապրում են միայն տվյալ օրվա համար և նրանց չի հետաքրքրում, թե ինչ կլինի վաղը: Նրանք չեն կարող ընկալել այն մարդկանց վարքը, ովքեր մտածում են վաղվա օրվա մասին՝ համարելով նրանց հետամնաց, փակ հայացքների տեր անձնավորություններ:

Ճնճղուկ

Ինչպե՜ս, արտույտն իրավացի՞ լինի։ Դա բացառված է։ Ճշմարտությունը մեկն է, և այն՝ ճնճղուկային։

   Առակն այն մարդկանց մասին է, ովքեր ունեն  «ավանակի համառություն» , ունակ չեն լսելու և  հասկանալու դիմացինին, անկախ այն բանից, թե ինչ է նա ասում:

Ծածան

Ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել՝ խորասուզված օդում։

  Ծիածանը կարում է, որ միայն ինքն է կարող խորասուզվել օդում՝ համարելով դա յուրահատուկ տաղանդ:

Էշ

Թո՛ւհ։ Այսպիսի լուրջ պահ, և կեռասենին առանց քաշվելու ծաղկում է իր համար։

   Մարդիկ պետք է ընդունեն, որ կյանքն ունի  իր գեղեցիկ ու լավ կողմերը, և ամեն ինչ հավերժական շարժման մեջ է՝  անկախ իրենց հետ տեղի ունեցող դեպքերից: Պետք է ընդունել հարմարվել շրջապատի հետ, և սեփական դժվարությունները չտարածել բոլորի վրա:

Աշնան տերև

Ժամանակի պահա՞նջը։ Գիտենք՝ սոսափել քամու դեմ։

  Այստեղ խոսքը գնում է ժամանակի արժեքի մասին,երբ մահն անխուսափելի է, բայց չհանձնվելն էլ ժամանակի պահանջ:

Փտում

Ես էլ եմ քայլում ժամանակի հետ։       

    Կարծում եմ խոսքը ինքնախաբեության մասին է, երբ տեղում կանգնած մարդիկ ամենաշատն են խոսում առաջ գնալու, ինքնակրթության, զարգացմա մասին:

Հարևան

   Այդ Արքիմեդը վախկոտի ու դավաճանի մեկն է։ Թշնամին ներխուժում է մեր քաղաքը, իսկ նա իր գծագրերն է գծագրում։

  Խոսքը գնում է մեծություններին չհասկանալու ու չգնահատելու մասին:Նրանց կատարած աշխատանքի արժեքը հասու չէ բոլորին, հետևաբար այլ բան չի մնում, քան բամբասելը:

Կատոն ավագ

Ի՞նչ։ Սո՞վ։ Աղքատությո՞ւն։ Անբերրիությո՞ւն։ Դատարկ բան։ Ամենից առաջ անհրաժեշտ է Կարթագենը կործանել։

   Այստեղ խոսվում է սեփական շահը միշտ առաջի տեղում դնելու մասին: Չափազանց հեշտ է սեփական խնդիրնեը ուրիշներին վերագրելը:

Դիկտատոր

Ես հասա համախոհության։ Բոլորը պետք է հնազանդվեն։

Արտաքին  հաշտ ու համերաշխ քողի տակ  ինչեր ասես չկան թաքնված:

Բռնակալ

Էյ դո՜ւք, տականքնե՛ր։ Ես ձեզանից փառապանծ ազգ ստեղծեցի։

    Ազգերի ասիմիլյացիան, միշտ էլ բռնությամբ ու դաժանությամբ է իրականացվել, ու երբ պիտի մարդիկ հասկանան, որ դրա մեջ ոչ մի լավ բան չկա: Մարդն ազատ է իր ընտրության մեջ:

  Քննադատ

Ինչո՞ւ պետք է իմանամ, թե աշխարհն ինչպիսին է։ Բավական է որ գիտեմ, թե նա ինչպիսին պետք է լինի։

    Սահմանափակ մտածողության տեր մարդիկ իրենց կաղապարում են սեփական նեղ աշխարհայացքով՝ ցանկության նշույլ անգամ չունենալով ընդլայնել այն:

Քննադատական դոդոշ

Իմ կարծիքով, օձը չպետք է այդքան երկար լիներ։

    Քննադատների համար սեփական եսից բացի ոչինչ գոյություն չունի: Դիմացինի ցանկացած որակ թերություն է թվում:

Ճանճը պատուհանի ապակուն

Այժմ ես գիտեմ, թե որտեղ է կեցության սահմանը։

Մտածողության սահմանափակությունը  կործանարար է:

Հայելի

Մարդը լոկ իմ պատկերացումն է։

Յուրաքանչյուր մարդ դատում է իր մտահորիզոնի լայնությամբ:

Միօրիկ

Պատմությո՞ւն։ Այդ ինձ ոչինչ չի ասում։

   Միօրյա երևույթները պատմությունից դասեր քաղելու պնդիր չունեն: Գալիս ու գնում են որևէ հետք չթողնելով:

Մուտք կրթահամալիր. օր երրորդ

Ճամբարային օրերը մեկը մյուսից վառ ու տպավորիչ են: Զարմանալի է, ինչպե˚ս կարելի է լիովին հանգստանալ անքուն գիշերվանից հետո, և օրվա ավարտին հոգնածություն բոլորովին չգալ… Կավի հրաշագործ ազդեցության մասին շատ էի լսել, բայց երբեք չէի պատկերացնի, թե ինչպես է փոխվում մարդու ողջ էներգետիկ դաշտը, զգացողությունները, տրամադրությունը: Հրաշալի է երբ ամեն օր բացահայտում ես մի նոր բան, ապրում մի օր, որի նմանը դեռ չես ունեցել: Կիթահամալիրն իր կառուցվածքով և գործունեությամբ չի դադարում զարմացնել: Անհամբերությամբ սպասում եմ…

Կրթահամալիրը դառնում է ապրելակերպ…

Օրեցօր ավելի հետաքրքիր են անցնում  մեր օրերը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:  Ինձ տանն եմ զգում: Խաղաղ, ջերմ, հանգիստ մթնոլորտում ցանկացած աշխատանք գերագույն հաճույքով ես անում:Միջավայր, որտեղ կարող ես մոտ լինել բնությանն ու լսել նրա ձայնը: Դե,իսկ բնության հետ ներդաշնակ ապրելու համար ինչ խոսք պետք է նրա մի մասնիկը դառնալ, ապրել  ու ապեցնել… ֆիզիկական ցավ եմ զգում, երբ սպանում են կենդանիներին, ոչնչացնում անտառներն ու մարգագետինները: Եվ իհարկե, մեծագույն հաճույք է նայել  կենդանիների շնորհակալ աչքերին, դեպի արևը ձգվող ու ժպտացող բույսերին: Օրն ավարտեցինք մանկավարժական զրույցով: Հետաքրքիր էր շա˜տ: Անելիքներ դեռ շատ ունենք:

Մուտք կրթահամալիր

    Մուտքին ճամբարի առաջին օրվա ավարտին այքա˜ն բան կա ասելու… կարծես մի ողջ կյանք ենք անցել այստեղ: Հագեցած ու բովանդակալից օր ունեցանք, ամեն մի րոպեն, ամեն վայրկյանը լի էր ջերմությամբ, սիրով ու դրական էներգիայով: Օրը սկսեցինք ազգային երգ ու պարով. երբ երաժշտությունը հոգուդ խորքից է գալիս ու վեր հանում ինչ որ մի տեղ թաքնված ու երբեք չարտահայտված  հայրենասիրությունը,  խրոխտ ազգային ոգին: Ու ամբողջ օրը, անգամ բալիկիդ քնեցելուց , քթիդ տակ «Այ լորիկ, ջան լորիկ»  ես երգում:  Դե, իսկ տիկին Մարիետի խորհուրդները մեզ երկար մտորումների առիթ տվեցին:Անելիքներ շատ կան… Այ,  հետո մեզ սպասում էր իսկական դրախտ երկրի վրա, տիկին Շողիկի՛ դրախտը: Օրն ամփոփեցին մարմնամարզության դասով, որն էլ կրկնապատկեց մինչ այդ ստացած դրական էմոցիաները:

Պլաստիկ աղբը՝ բնապահպանական խնդիր

Անվանումը ` Պլաստիկ աղբը՝ բնապահպանական խնդիր

Նախատեսված է ՝6-8 րդ դասարանների սովորողների համար 

Մասնակիցներ՝ 10-12 հոգի

Իրականացման տևողությունը՝  19-21 հուլիսի

Նպատակը ՝  սովորողների մոտ ձևավորել հմտություններ և կարողություններ թափոնների՝ պլաստիկ շշերի, տոպրակների երկրորդային օգտագործման վերաբերյալ:

Մասնակիցների նախնական կարողություններ ու հմտություններ՝ բազային գիտելիքներ թափոնների, դրանց քայքայման ժամկետների և առաջացրած վտանգների մասին:

Նախագծի ընթացքում նախատեսվում է (ակնկալիքներ, արդյունքներ)` սովորողները կկարողանան օգտագործել թափոնները, պատրաստել տարբեր  իրեր և կիրառել դրանք առօրյայում:

Միջավայրը (նշել իրականացման վայրերը)` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Արագածոտնի մարզ Ոսկեհատ համայնք:

Անհրաժեշտ գործիքները՝ պլաստիկ շշեր, պոլիէթիլենային տոպրակներ, հելուն, շյուղեր, մկրատ, սոսինձ, կարիչ

Կիրառվող մեթոդները՝ հետազոտական-ստեղծագործական, համագործակցային, խմբային

Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)՝ նախագծի իրականացման ընթացքում անհրաժեշտ է հավաքել և տեսակավորել բնական հյութերի տուփեր, պլաստիկ շշեր, պոլիէթիլենային տոպրակներ: Դրանք տեսակավորել, նախօրոք որոշել, թե որ տեսակից ինչ իրեր են ցանկանում ստանալ, և սկսել աշխատանքը:

Նախագծի ընթացքում նախատեսվող ուսումնական ճամփորդություն(ներ)ը, համագործակցությունները, կրթական փոխանակումները Նախատեսվում է մեկօրյա ճամփորդություն դեպի Ոսկեհատի ճամբար, և տեղում նույնպես կազմակերպել թափոնների վերամշակում:

Նախագծի արդյունքների հրապարակում, տարածում՝  արդյունքները կտեղադրվեն բլոգում տեսանյութի տեսքով:

Վերապատրաստում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում

‹‹Մխիթար Սեբաստացի›› կրթահամալիրում կազմակերպվող վերապատրաստմանն անհամբերությամբ էի սպասում: Մեր առաջին օրն անցավ ջերմ ու անկաշկանդ միջավայրում: Անչափ հետաքրքիր էր կրթական գործընթացը մեկ այլ հարթության մեջ դիտարկելը:Մուտք գործեցինք բոլորովին այլ «աշխարհ», որտեղ շատ անելիքներ ունենք: Սիրով սպասում ենք հաջորդ օրերին…..