Իմ մասին…

Ողջույն, ես Տաթևիկն եմ…. մասնագիտությամբ աշխարհագետ – բնապահպան: Շատ եմ սիրում բնությունը, երազում եմ լինել երկրագնդի այն վայրերում, որտեղ գիտության ու տեխնիկայի զարգացման այս ահռելի  տեմպերը դեռ չեն հասցրել ամբողջությամբ ավերել բնությունն ու մարդուն: Գրեթե 10 տարի է աշխատում եմ դպրոցում, դասավանդում եմ աշխարհագրություն և էկոլոգիա: Բնությունը պահպանելու համար անհրաժեշտ է ճանաչել  այն, իսկ ճանաչելով անհնար է չսիրել…